«Իրավական ուղի». Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Կեսօրին Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշված վայրում իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման դիտարկում: Վերջինս հավաքի մասնակիցներին իրավական պարզաբանումներ է տրամադրել նրանց իրավունքների վերաբերյալ: Դրան հաջորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ապօրինի ձերբակալումը, որի արդյունքում վերջինիս
պատճառվել են վնասվածքներ:
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները, որոնց նպատակը Հայաստանում Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի իրացումը դադարեցնելն է, իսկ իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակումներին ենթարկված անձանց իրավական պաշտպանությունից զրկելն է:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքների ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները և պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին:
Միաժամանակ, կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, հատկապես Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, ԵՄ անդամ պետությունների դեսպանություններին, ԱՄՆ դեսպանությանը, հավատարիմ մնալ իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ապահովման իրենց հրապարակային հանձնառությանը և համարժեքորեն արձագանքնել թույլ տրված խախտումներին»:
Հարակից հրապարակումներ`
- Իվետա Տոնոյան. Որևէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա
- «ՎԵՏՕ»-ի անդամները ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց են
- «Ադեկվադ»-ի անդամները հեռացան ԱՄՆ դեսպանատան մոտից
- Ռուբեն Մելիքյան. Փաստերը ներկայացնելու ենք տարբեր միջազգային ատյանների
- ԲՀԿ. Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է
- «Լուսավոր Հայաստան». Մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները
- ՀՅԴ. Պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ
- «Հայրենիք» կուսակցություն. Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին