Գագիկ Ծառուկյանի տան մոտ հավաքվել են քաղաքացիներ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող տան մոտ հավաքված են ոչ միայն ԲՀԿ-ական պատգամավորներ, նաև հասարակ քաղաքացիներ։ Հիշեցնենք, որ այս պահին ԱԱԾ մեծ թվով աշխատակիցներ խուզարկություններ են իրականացնումԳ.Ծառուկյանի տանը։
«Ամոթ չի, գործարար մարդու տան շեմին այպիսի բան են անում»,- նշում են ակցիայի մասնակիցները։
Նրանց խոսքով, հավավքել են այստեղ՝ սատարելու Գագիկ Ծառուկյանին։
«Հիմա ճիշտ խոսելը դարձել է հանցագործություն, եթե սկսում ես ճիշտ ասել, որ լավ չես աշխատում, նշանակում է՝ պետք է այսպիսի շոուներ կազմակերպել»,- ասաց ակցիայի մասնկիցներից մեկը։
Նրանք պարբերաբար գոռում են՝ «Ծառուկյան, Ծառուկյան»։
Տան մոտ գտնվող ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Աբովյանն ասաց, որ սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանն այս պահին տանն է գտնվում, իրավապահները ներսում գործողություններ են կատարում։
Նա նշեց, որ իրենց տեղեկություններով խուզարկությունը կապված է 2017 թվականի ընտրությունների հետ։ Արման Աբովյանի խոսքով, իրենց տեղեկություններով այս պահին խուզարկություններ են իրականացվում նաև իրենց կուսակցական գրասենյակներում, մասնավորապես, Գեղարքունիքի գրասենյակում։
«Փորձում են լայանծավալ ճնշում գործադրել, լռեցնել։ Միանշանակ չենք լռելու։ Իշխանությունների հերթական տրամաբանությունից դուրս քայլ է, որը հաստատ կունեն իր քաղաքական հետևանքները»,- ասաց Ա. Աբովյանը։
Քաղաքացիների խոսքով, իրենք կանգնած են Ծառուկյանի կողքին։
«Այսօր ուզում են տանել այն մարդու, ով կանգնած է ժողովրդի կողքին։ Ղեկավարությունից ոչ մի բան չենք տեսել, ոչ մի խնդիր լուծված չէ։ Մի հատ մատներս փուշ է մտնում, Ծառուկյանն է հասնում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Պետրոսյան. Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկությունը բացահայտ քաղաքական հետապնդում է
- ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակիցների տներում
- Ծառուկյան. Պետք է վարկերի տոկոսների համաներում իրականացնել
- ԲՀԿ նախագահ. Մենք երկիր ենք կորցնում, սկսում եմ քննարկումներ տարբեր ուժերի հետ
- Գագիկ Ծառուկյան. Այս կառավարությունը 100 տոկոսով փոխել է պետք, այն ձախողել է բոլոր ոլորտներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան