Նաիրա Զոհրաբյան. Այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը
«Ամեն ինչի պատրաստ ենք, որևէ բանից չենք վախենում, որևէ ռեպրեսիա մեզ չի ստիպելու հետ կանգնել մեր խնդրից՝ երկրում հաստատել օրինականություն»,- ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ ԲՀԿ-ն ընդամենն ասել էր, որ այս, այս, այս ոլորտներում արձանագրվել է ձախողում։
«Եթե կարծում են, որ այս կերպ կարող են լռեցնել ընդդիմութանը, ապա պետք է ասեմ, որ այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը, կտեսնեք, թե ինչ արագ այս իշխանությունը կնքելու է իր քաղաքական մահկանացուն»,- ասաց պատգամավորը։
Նա վստահ է, որ խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցությունը միասնական կոճակ դարձած կողմ քվեարկի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելությունից զրկելու հարցին, եթե նման հարց բարձրացվի, չնայած, Ն. Զոհրաբյանի խոսքով, այդ խմբակցությունում կան բավականաչափ պարկեշտ պատգամավորներ։
«Չգիտեմ՝ նրանց վրա պրեսինգն ինչ կարգի կլինի, բայց բոլորին ուզում եմ ասել՝ չմոռանան վաղվա օրվա մասին, վաղը գալու է յուրաքանչյուրիս և յուրաքանչյուրի պատասխանատվության ժամանակը։ Հույս ունեմ՝ իշխանությունը սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի գնա իր վիճակն առավել բարդացնելու այս ապօրինի և բիրտ ճանապարհով»,- նշեց Ն. Զոհրաբյանը։
Նա նշեց, որ իրենք հետ չեն կանգնելու, իրենց հնարավոր չէ ճնշել։
«Թող բոլորիս կալանավորեն, ձերբակալեն, ԲՀԿ բոլոր պատգամավորները դրան պատրաստ են»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է ԱԱԾ-ում հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Այստեղ առերևույթ առկա է քաղաքական հետապնդման լուրջ տարրեր
- Իվետա Տոնոյան. Որևէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա
- Գևորգ Պետրոսյան. Այսօր, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, դրա համար երախտապարտ է Գագիկ Ծառուկյանին
- ԲՀԿ. Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է
- ԲՀԿ-ական պատգամավորները վնասվածքներ ունեն
- Ոստիկանները բերման կամ բռնության են ենթարկում Արման Աբովյանին, Նաիրա Զոհրաբյանին, քաղաքացիներին
- Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքում է, որի դիմաց ոստիկանական խմբեր են հավաքվում
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
- Գագիկ Ծառուկյանի տան մոտ հավաքվել են քաղաքացիներ
- Գևորգ Պետրոսյան. Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկությունը բացահայտ քաղաքական հետապնդում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան