Նարեկ Սամսոնյան. Ծառուկյանի վրա չկա «տուշոնկաների» տեսանյութ, սարքել են կեղծ փաստաթղթեր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և առաջնորդի նկատմամբ տեղի է ունենում կոշտ, բիրտ քաղաքական հետապնդում։ Ուղիղ եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա չկա «տուշոնկաների» տեսանյութ, սա սարքեցին. ըստ էության, սարքել են կեղծ փաստաթղթեր: Ըստ էության՝ ֆոտոշոփ են արել տարբեր փաստաթղթեր, ինչ որ X թվեր գրել։ Այդ թվերը սարքել են այնպես, որ որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ այդ ամենը Գագիկ Ծառուկյանին է պատկանում: Բռնել են տարբեր տեղերից մարդկանց, ստիպել են, իմ կարծիքով, ցուցմունքներ տալ, քանի որ ֆեյք թղթերը հիմնավորելու համար նրանց պետք է ցուցմունքներ նվազագույնն այդ թղթերում առկա մարդկանց անուն- ազգանուններով։ Ցուցմունքը տալիս են ու այդ թղթի կեղտոտ լինելը լվացվում է, օրինակի համար բոլորիս համար դառնում է ընկալելի ու փաստ այդ թուղթը, որ կա նման բան», - ասաց Ն. Սամսոնյանը:
Նա ընդգծեց, որ այս պահին սպասելի է ցանկացած ֆեյք-փաստաթուղթ ու լինելու են բազաթիվ ֆեյք-փաստաթղթեր: Ն. Սամսոնյանի խոսքով, լուրջ մարդը չի կարող ապօրինի գործողություն կատարել ու այդ հանցագործությունը փաստաթղթավորել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը
- Ռուբեն Մելիքյան. Այստեղ առերևույթ առկա է քաղաքական հետապնդման լուրջ տարրեր
- «Լուսավոր Հայաստանն» այսօր հատուկ նիստ է գումարելու
- Իվետա Տոնոյան. Որևէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա
- ԲՀԿ. Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է
- ՀՅԴ. Պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ
- «Հայրենիք» կուսակցություն. Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է
- Տոնոյան. Ցավում եմ, որ մեր առողջապահության նախարարը ֆոտոշոփով սարքած փաստաթուղթ է շրջանառում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին