«Լուսավոր Հայաստանն» այսօր հատուկ նիստ է գումարելու
Այսօրվա ակցիաներից ավելի քան 100 քաղաքացի բերման է ենթարկվել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։
Նա նշեց, որ իրենց պատգամավորներով այցելել են ոստիկանության տեղամասեր, հետևել, որ քաղաքացիների իրավունքները որևէ կերպ չոտնահարվեն։
«Բերման ենթարկված քաղաքացիները նորմալ վիճակում են։ Քաղաքացիների մեծ մասին բաց են թողել, ով մնացել է, բաց կթողնեն։ Ոստիկանական տեղամասերում նորմալ են վերաբերվել քաղաքացիներին», - ասաց նա։
Խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց, այն ինչ այսօր տեղի է ունենում թե իրավական, թե քաղաքական առումով հաջորդել է ԲՀԿ ակտիվությանն ու հնչեցրած քննադատություններին։
««Լուսավոր Հայաստանն» այսօր հատուկ նիստ է գումարելու՝ քննարկելու երկրում տեղի ունեցող իրավիճակը։ Դրան պիտի տրվեն քաղաքական և իրավական գնահատականներ։
Փաստենք նաև այն, որ իշխանությունները, որոնք պատերազմ են հայտարարել համավարակին, անընդհատ ասում են պատերազմի մեջ ենք, այսօր նրանց գործողությունները ցույց են տալիս, որ մեջտեղ են բերվում օրակարգեր, որոնք կապ չունեն համավարակի հետ, ավելի են սրում իրավիճակները։ Իշխանությանն անընդհատ ասում է, որ պատերազմի մեջ ենք, բայց զբաղվում է բոլորովին այլ քաղաքական օրակարգով», - ասաց Անի Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Իրավական ուղի». Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինություններ թույլ տված ոստիկաններին
- Իվետա Տոնոյան. Որևէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա
- Ոստիկանները բերման են ենթարկել Դավիթ Խաժակյանին
- ԲՀԿ. Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է
- «Լուսավոր Հայաստան». Մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները
- Իշխանության ընտրած մեթոդը տանում է առճակատման. Մինասյան
- ՀՅԴ. Պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ
- ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակիցների տներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան