Ռուբեն Մելիքյան. Այստեղ առերևույթ առկա է քաղաքական հետապնդման լուրջ տարրեր
«Ինչ մեղադրանք էլ առաջադրված լինի, չգիտեմ էլ՝ առաջադրված է, թե ոչ, ինչ «փաստեր» էլ ի հայտ գան, քաղաքական բնույթ է կրում, որովհետև դա անմիջապես հաջորդել է Հայաստանի խորհրդարանի երկրորդ ուժի կողմից կատարվող քաղաքական հայտարարություններին»,- ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ միայն ժամանակագրական առումով դա կարելի է համարել առերևույթ քաղաքական երևույթ։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է ԱԱԾ-ում հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Մենք տեսանք, որ եղավ քաղաքական հայտարարություն։ Զարմանալիորեն նույն օրը 1979 թվականի դատավճիռ հայտնվեց, քրեական գործ չհարուցվեց այդ դատավճռի ի հայտ գալու կապակցությամբ, այնինչ փետրվարի 20-ին «Իմ քայլի» ֆորմալ ղեկավար, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ կապված նմանաբնույթ բան եղավ, քրեական գործ հարուցվեց։
Մեկ էլ չգիտես որտեղից, չգիտես «փաստեր» են ի հայտ գալիս։ Ես այն կարծիքին եմ, որ այստեղ առերևույթ առկա է քաղաքական հետապնդման լուրջ տարրեր»,- ասաց Ռ.Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իվետա Տոնոյան. Որևէ մեկը թող այսօրվա իրադարձություններից չուրախանա
- Ռուբեն Մելիքյան. Փաստերը ներկայացնելու ենք տարբեր միջազգային ատյանների
- Գևորգ Պետրոսյան. Այսօր, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, դրա համար երախտապարտ է Գագիկ Ծառուկյանին
- ԲՀԿ. Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է
- Ռուբեն Մելիքյան. Ինձ կոշտ ձերբակալեցին
- Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքում է, որի դիմաց ոստիկանական խմբեր են հավաքվում
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան