ԱԺ նախագահը ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստին ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների վրա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նա՝ նշելով, որ նիստի ընթացքում անդրադարձել է համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին.
«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։
Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից:
Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով»:
Հարակից հրապարակումներ`
- Հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանը մեկ շաբաթում արձակել է 900 կրակոց. ՊԲ
- Արցախը հետամուտ է լինելու իր տարածքների՝ Ադրբեջանի կողմից օկուպացիայի դադարեցմանը. ԱՀ ԱԳՆ
- ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակում Ադրբեջանի անդամակցության փորձեր կային. Քոչարյան
- Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները.Աննա Նաղդալյան
- Ադրբեջանը զորավարժությունների մասին նախապես չի հայտարարել. Բալայան
- Բակո Սահակյան. Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից
- Ադրբեջանը հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ կիրառել է 60 մմ-ոց ականանետեր. ՊԲ
- Մամեդյարով․Ադրբեջանը իրավունք ունի բոլոր միջոցներով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին