Թուրքիան նոր գործողություն է սկսել Իրաքում քրդերի դեմ
Կիրակի օրը Թուրքիայի զինված ուժերը գործարկել են «Արծվի թաթ» գործողությունը Հյուսիսային Իրաքում՝ ընդդեմ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների։ Այս մասին գրում է RBC-ն։
Նշվում է, որ Հյուսիսային Իրաքում կան Քրդստանի աշխատավորական կուսակցության բազաներ, որոնց դեմ թուրքական ուժերը իրականացնում են օդային և ցամաքային գործողություններ:
Թուրքիայի պաշտպանության նախարարույթունն ասել է, որ ինքնաթիռները ոչնչացնում են ահաբեկիչներին։ Նշվում է, որ ինքնաթիռները ռմբակոծել են քարանձավային ապաստարանները, որոնցում եղել են քրդական ուժեր:
Ավելի ուշ ռազմական գերատեսչությունը ասել է, որ ռազմական գործողությունը Անկարայի ինքնապաշտպանության օրինական իրավունքն է:
Ըստ «Անադոլու» գործակալության, ռազմական գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ քրդերը հարձակվել են ոստիկանության բաժանմունքի և Թուրքիայի անվտանգության ուժերի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին