Իսրայելը բանակցում է Moderna-ի հետ՝ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու մասին
Իսրայելը բանակցություններ է վարում հայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna դեղագործական ընկերության հետ` ձեռք բերելու նրա կորոնավիրուսային պատվաստանյութը, որն անցնում է թեստավորման վերջին փուլը: Այս մասին գրում է Jerusalem Post-ը՝ հղում անելով իսրայելական Ynet-ին։
Ynet-ն այս մասին գրել է՝ մեջբերելով Իսրայելի առողջապահության նախարարությունում իր անանուն պաշտոնյաներին, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:
Նախարարության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:
Նշենք, որ հինգշաբթի Moderna-ն հաստատել է, որ նախատեսվում է հուլիս ամսվա ընթացքում սկսել պատվաստանյութի փորձարկումը` 30,000 կամավորների մասնակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսին Moderna-ի պատվաստանյութի փորձարկումները կանցնեն 3-րդ փուլ
- Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում իր պատվաստանյութի համար
- ԱՄՆ-ը Աֆեյանի «Moderna Therapeutics»-ին թույլատրել է անցնել իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան