Լրատվամիջոցները հայտնում են Մալիում ավելի քան 40 զինծառայողների անհետացման մասին
Զինծառայողների շարասյունը Մալիի հարավում ընկել է շրջափակման մեջ, ավելի քան 40 զինծառայող անհետացել են: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ լուրը հայտնել է «Mali Jet» պորտալը՝ վկայակոչելով տեղի աղբյուրներին:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի կեսօրին Սեգուի շրջանում՝ Մավրիտանիայի սահմանի մոտ: Հաղորդվում է, որ սկզբում մի քանի ռազմական մեքենա պայթել են ականների վրա, այնուհետև շարասյունը գնդակոծվել է խոշոր տրամաչափի զենքերից:
Չնայած օդից օժանդակությանը՝ շրջափակման մեջ հայտնված ջոկատը, նախնական տվյալներով, մեծ կորուստներ է կրել: 14 մեքենաներից միայն չորսն են վերադարձել բազա, մնացած տրանսպորտային միջոցներն ու 44 զինծառայողներն անհայտ կորած էին:
Զինյալները, ենթադրաբար, գործողությունների վայր են մտել Վագադուի անտառից, որը որպես ապաստան ծառայում է տարածաշրջանի մի շարք ահաբեկչական խմբավորումների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին