Պիոտրովսկին առաջարկել է ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ին այլընտրանք
Կորոնավիրուսի համավարակը ցույց է տվել նոր միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք կարող են մշակույթի ոլորտում առկա հարցերն արդյունավետ լուծել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաև բոլոր միջազգային կազմակերպություններին, նա նշել է, որ համավարակի ընթացքում պարզ դարձավ, որ այնքան էլ լավ չեն կատարում իրենց պարտականությունները, պետք են ինչ-որ նոր նախաձեռնություններ։
«Այդ առումով մենք հիմա պատրաստում ենք մշակութային համաժողով, որը պետք է վերակառուցի մշակութային փոխգործակցության հիմքերը»,- ասել է Պիոտրովսկին։
Նա նշել է, որ աշխատանքը համաճարակի պայմաններում միավորել է թանգարանային համայնքին, զգալիորեն աշխուժացել է կապերը հաստատությունների միջև, այդ թվում՝ տարբեր երկրների։
Հարակից հրապարակումներ`
- Պիոտրովսկի. Համավարակը ցույց տվեց թանգարանների չափանիշների արդյունավետության սնանկությունը
- Միխայիլ Պիոտրովսկի. Կարմիր բլուրի համար պետք է մտածել թանգարայնացման նոր ձև