Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքն այսօր կքննի դատավոր Արսեն Նիկողոսյանը
Այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14։00-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, կսկսի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից։
Հիշեցնենք, որ փաստաբանների բողոքը նախ մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին, ինչից հետո պաշտպանները հետ վերցրեցին այն՝ հիմնավորելով, որ Դանիելյանը չի կարող այս գործով արդարադատություն իրականացնել։ Նրանք բողոքը ներկայացրեցին երկրորդ անգամ։
Մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր երեք միջնորդություն՝ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու, գրավով փոխարինելու, խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։ Դրանցից որևէ մեկը դատավոր Աննա Դանիբեկյանը չբավարարեց։
Հարակից հրապարակումներ`
- Օրբելյանը՝ դատախազին. Անելու ենք ամեն ինչ` Ռ. Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորելու համար
- Արամ Վարդևանյան. Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի գործով արդարադատություն չի կարող իրականացնել
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցնում Արմեն Դանիելյանին մակագրված բողոքները
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Արմեն Դանիելյանին
- Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան