Փաշինյան. Մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել
«Մեզ հարկավոր են ոչ միայն իրականացնել սահմանդրական փոփոխություններ, այլև դե յուրէ նոր սահմանդրություն»,- Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ինքն այն մարդկանցից չէ, որ մտածում են՝ երկրի Սահմանդրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն։
Նա նշել է, որ սահմանդրության բարեփոխումներն արվում են քաղաքական նպակահարմարություններով, որոնց մեջ մեծ դեր են կատարում կոնկրետ անձի ու անձանց շրջանակի համապատասխանեցնելը։
«Ես եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն Սահմանդրությունը փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն Նոր Սահմանդրություն ընդունելու»,-ասաց նա։
Նրա խոսքով, Հայաստանում չկա օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև:
«Շատ դեպքերում, երբ մենք արձանագրում ենք, որ օրենքը, օրինականությունը, կարգը չունեն հանրային բավարար ընկալում, սրա պատճառներից մեկը գուցե կարող է լինել հենց դա, որ պետական կարգը չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ: Իսկ ինչո՞ւ չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ:
Կարծում եմ՝ կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, այդ տեքստի և այդ պետական կարգի ձևավորմանը, և սա մեր իրականության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր, հայեցակարգային, փիլիսոփայական և բովանդակային պրոբլեմն է: Հետևաբար, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի, կամ պետական կարգի և քաղաքացիների ամբողջության, ժողովրդի կամքի միջև: Սա մեծագույն խնդիրն է, որ դրված է մեր առաջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը»,-ասել է նա։
Մանրամասները տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին