ԱՄՆ Կինոակադեմիան արմատական փոխում է «Օսկարի» կանոնները
Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» մրցանակաբաշխության կանոնադրության մեջ արմատական փոփոխություններ է կատարում։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, 2022 թվականից «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին կարող են հավակնել 10-ից ոչ ավելի ֆիլմ։
Ավելի վաղ գլխավոր արձանիկի համար հավակնորդների թվի հետ կապված սահմանափակում չկար։
Բացի այդ, կինոակադեմիկոսներն ընդլայնել են Academy Screening Rooм սթրիմ-ծառայության գործառույթները։ Այժմ Ակադեմիայի անդամները կկարողանան դիտել «Օսկար» -ի հավակնող ֆիլմերն ամբողջ տարի:
Մոտ ժամանակներս գիտնականները կմշակեն մի շարք կանոններ՝ կինոարդյունաբերության աշխատողների շրջանում ներառականության և բազմազանությանն աջակցելու համար:
«Մենք հասկանում ենք, որ պետք է ավելին անել, որպեսզի բոլոր ոլորտներում հավասար հնարավորություններ ապահովվեն», - ասվում է կինոակադեմիկոսների հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին