British Airways- ը կվաճառի կորպորատիվ արվեստի իր հավաքածուի մի մասը
British Airways ավիաընկերությունը կվաճառի արվեստի գործերի կորպորատիվ հավաքածուի մի մասը, որպեսզի ծածկի կորոնավիրուսային համաճարակի ընթացքում կրած կորուստները։ artguide.com-ի հաղորդմամբ, վաճառքի համար հրավիրվել են փորձագետներ ու արվեստի գործերի գնահատողներ Sotheby’s-ից։
Ավիաընկերությունը ունի ժամանակակից արվեստի հավաքածու, որը ներառում է 1500 ստեղծագործություն։ Հավաքածուն հարստացել է 40 տարվա ընթացքում և այս տարիներին գինը բավականին բարձրացել է։ Որոշ աշխատանքներ ցուցադրվել են ավիաընկերության նեկայացուցչական սրահներում` վաճառքի համար։
British Airways ներկայացուցիչն առաջիկայում սպասվող վաճառքն այսպես է մեկնաբանել. «Մենք հիմա շատ բարդ իրավիճակում ենք։ Մենք անում ենք այն, ինչ նախկինում որևէ մեկը չի արել։ Երբ նավը խորտակվում է, մենք չենք կարող բռնվել այս ամենից»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին