Հիմա մենք թոշակառուի կյանքը հեշտացնո՞ւմ ենք, թե՞ բարդացնում. պատգամավոր
«Ես անընդունելի եմ համարում, որ մենք սահմանում ենք՝ կենսաթոշակը պետք է վճարվի անկանխիկ եղանակով, հետո էլ ասում ենք՝ կենսաթոշակառուի դիմումով կարող է նրան գումարը փոխանցվել կանխիկ եղանակով»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղական Սմբատ Սաիյանին։
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Կենսաթոշակի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կենսաթոշակառուների կենսաթոշակներն անկանխիկ եղանակով տրամադրել, բացառությամբ այն դեպքերին, երբ թոշակառուն 75 տարեկան և ավելի է, կամ ունի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն։
Պատգամավորի խոսքով, իր մոտ շփոթ է առաջանում՝ հիմա մենք թոշակառուի կյանքը հեշտացնո՞ւմ ենք, թե՞՝ բարդացնում։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ս. Սաիյանը նշեց՝ եթե անձը կենսաթոշակառու է, և ընդգրկված է այն կատեգորիայում, որ իրավունք ունի որոշելու իր կենսաթոշակը ստանալու եղանակը՝ այսինքն՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, կամ լրացել է նրա 75 տարին, ապա այո, նա կարող է կանխիկից անկանխիկ վճարման համակարգի անցնելու համար դիմում գրել։
«Մենք օրենքով ասում ենք նաև, որ կառավարության սահմանած կարգով, եթե կենսաթոշակառուն վեցամսյա ժամկետում դիմում չի ներկայացրել՝ անկանխիկ վճարման համակարգից կանխիկի անցնելու համար, ապա մենք կշարունակենք նրա կենսաթոշակը անկանխիկ եղանակով փոխանցել։ Այդ անկանխիկ եղանակն էլ կարող է փոխանցվել բանկի կամ «ՀայՓոստից»՝ QR կոդի միջոցով»,- նշեց փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են
- ԱԺ-ում խնդրեցին դեմ քվեարկել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի ներդրմանը վերաբերող նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին