15.06.2020. Անցած մեկ օրում կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
Հունիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած, 285-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 83600 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 397 նոր դեպք և 62 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 94 է:
Հարակից հրապարակումներ`
- 14.06.2020. 663 նոր վարակակիր և մահվան 5 դեպք
- 13.06.2020. Կորոնավիրուսով 11 հիվանդ է մահացել
- 12.06.2020 թ. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
- 11.06.2020. Կորոնովիրուսով 23 հիվանդ է մահացել
- 10.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան