Հեծանվասպորտի միջազգային միությունը մտադիր է օգոստոսից վերսկսել մրցաշրջանը
Հեծանվասպորտի միջազգային միությունը /UCI/ մտադիր է օգոստոսի մեկից վերսկսել մրցաշրջանը: Առաջին մեկնարկը կլինի « Ստրադե Բյանկե» մեկօրյա հեծանվավազքը, գրում է ՀԱՕԿ-ը։
UCI-ին հաստատել է տղամարդկանց և կանանց համաշխարհային օրացույցային ծրագիրը:
«Տուր դե Ֆրանսը» կկայանա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 30-ը, «Ջիրո դե Իտալիան»՝ հոկտեմբերի 3-25-ը, իսկ «Վուելտա Իսպանիան»՝ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 8-ը:
Աշխարհի պատանեկան առաջնությունը, որը պետք է անցկացվեր օգոստոսի 16-21-ը ՝ Եգիպտոսում, հետաձգվել է մեկ տարով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան