Մակրոն. Կորոնավիրուսի դեմ պայքարը չի ավարտվել, բայց առաջին հաղթանակն արդեն նվաճված է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը չի ավարտվել՝ չնայած առաջին հաղթանակն արդեն նվաճված է։ Մակրոնը խոստացել է «դասեր քաղել» առողջապահական և տնտեսական ճգնաժամերից: Այս մասին գրում է Euronews-ը։
Այս մասին Մակրոնն ասել է նախօրեի երեկոյան Ելիսեյան պալատից 20 րոպե տևողությամբ ուղիղ եթերով հեռարձակված հեռուստատեսային ուղերձում։ Մակրոնը նշել է, որ ամբողջ Ֆրանսիան այժմ գտնվում է այսպես կոչված «կանաչ գոտում»։
Սա նշանակում է, որ Փարիզի սրճարաններն ու ռեստորանները կվերաբացվեն այսօրվանից՝ հունիսի 15-ից՝ գրեթե երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ երկրի մնացած հատվածում թույլատրվեց նրանց աշխատանքը։
«Սա չի նշանակում, որ վիրուսը վերացել է, և մենք կարող ենք ամբողջությամբ իջեցնել մեր զգոնությունը: Մենք ստիպված կլինենք պահպանել ֆիզիկական հեռավորության կանոնները դեռ երկար ժամանակ: 2020-ի ամառը չի լինի նախորդ ամառների նման, և մենք պետք է հետևենք համաճարակի զարգացմանը», - հավելել է Մակրոնը։
Երկրի սահմանները Եվրամիության մյուս անդամ երկրների հետ նույնպես կվերաբացվեն այսօրվանից ԵՄ անդամ երկրների համար, իսկ դաշինքից դուրս երկրների դեպքում կբացվի հուլիսի 1-ից այն երկրների համար, «որտեղ վերահսկվել է համաճարակը»։
Նշենք, որ Ֆրանսիայում համաճարակի ընթացքում գրանցվել է մոտ 156 հազար կորոնավիրուսի դեպք, մահացել է ավելի քան 29 հազար մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին