Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է՝ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները
Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու հրահանգին՝ հանդես գալով հայտարարությամբ։
Ինչպես գրում է Էրմենիհաբերը, յայոց պատրիարքը նշել է, որ 1500 տարի շարունակ իրականացված վերանորոգումները և Սուլթան Մեհմեդ 2-րդ Նվաճողի ջանքերը միտված են եղել նրան, որ Այա Սոֆիան պահպանվի որպես կրոնական արարողությունների համար նախատեսված կառույց։
Սահակ Մաշալյանը ավելի նախընտրելի է համարել այն, որ այնտեղ մարդիկ ծնրադրած աղոթեն, քան թե զբոսաշրջիկները լուսանկարչական սարքը ձեռքներին աջ ու ձախ վազեն։
Նա հանդես է եկել նաև առաջարկությամբ։ Ըստ Պոլսո հայոց պատրարքի՝ տարածքը շատ մեծ է և կարելի է առանձին տեղ հատկացնել նաև քրիստոնեական կրոնական արարողություններ իրականացնելու համար։
Այսպիսով պատրիարքը փորձ է անում նաև կրոնական համերաշխության պատկեր ստեղծել, քանի որ թե՛ քրիստոնյաները, թե՛ մուսուլմանները, որքան էլ որ տարբեր դավանանքներ ունենան նույն աստծուն են հավատում։
Ըստ նրա՝ 1000 տարի քրիստոնեական և 500 տարի էլ իսլամական աղոթքների ձայնը լսած այս տաճարի պատերը հիմա էլ կարող են մեկտեղել քրիստոնեական և իսլամական աղոթքներն ու կրոնական արարողությունները։
Հավանաբար հասկանալով, որ իր առաջարկն այնքան էլ իրատեսական չէ՝ պատրիարքն իր հայտարարության մեջ ինքն է հարց տալիս. «Արդյոք շա՞տ ուտոպիական է հնչում այս ամենը»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում քաղաքացիների 73%-ը կողմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն
- Եգիպտոսի բարձրագույն իսլամական մարմին․Էրդողանը Սուրբ Սոֆիան օգտագործում է որպես «զենք»
- Ռուս Ուղղափառ եկեղեցին դեմ է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու փորձերին
- Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը
- Փրկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց․ կոչ ՅՈւՆԵՍԿՕ-ին
- Հույներ դրոշ են կախել մզկիթից՝ ի պատասխան Ստամբուլի Սբ․Սոֆիայի տաճարում Ղուրանի ընթերցանության
- Էրդողանը վերահաստատել է Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու իր մտադրությունը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին
- Էրդողան. «Այա Սոֆիայի թանգարանի կարգավիճակը կվերացնենք, անունը Այա Սոֆիայի մզկիթ կդնենք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան