95 տարեկան հասակում մահացել է Կավասակի հիվանդությունը հայտնաբերած մանկաբույժ Տոմիսակու Կավասակին
Հունիսի 10-ին Տոկիոյի հիվանդանոցում մահացել է մանկաբույժ Տոմիսակու Կավասակին․ մանկաբույժ, որը հայտնաբերել է հազվագյուտ բորբոքային սինդրոմը, որն ազդում է փոքր երեխաների վրա։ Հիվանդությունը հետագայում ստացել է նրա անունը՝ Կավասակի։ Մանկաբույժը 95 տարեկան էր: Այս մասին գրում է Japan Times-ը։
Կավասակիի հիվանդությունների հետազոտական կենտրոնը հայտնում է, որ բժիշկը մահացել է ծերունական մահով։
Նշենք, որ վերջերս Կավասակի սինդրոմը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ երեխաների մոտ հիվանդության շատացմամբ, մտահոգություն առաջացնելով, որ նոր հիվանդությունը կարող է կապված լինել նոր կորոնավիրուսի վարակի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Կավասակիի սինդրոմ ունեցող 4-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ
- Որոնումներ՝ հասկանալու համար COVID-19-ի կապը Կավասակի հիվանդության հետ
- Համավարակի ֆոնին Հայաստանում կավասակի հիվանդության տարածում չի արձանագրվել