Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական չեն. Միրզոյան
«Ուզում եմ ինքս առաջինը հայտարարել, որ քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը երկու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին: Մեկը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ, երկրորդը միջնորդագիրը ՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Նկատելով, որ միջնորդությունները մուտք են արվել ԱԺ աշխատակազմ՝ Արարատ Միջզոյանը նկատեց, որ ԱԺ խորհուրդը, ինչպես բոլոր հերթական նիստերից առաջ քննարկել է նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգում լրանցումներ և փոփոխություններ կատարելու հարցեր և հաստատել է այդ նախագծերը, որը կքննարկվի վաղվա հերթական նիստում։
Անդրադառնալով ԲՀԿ պատգամավորների այն հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ ԱԺ նախագահն ասաց՝ աներկբա իրողություն է, որ այն զուտ իրավական գործընթաց է, որը հարուցված և նախաձեռնված է եղել շատ վաղուց։
«Գիտեք, որ բազմաթիվ գործեր են քննվում, այդ մասին հայտարարված է նաև իրավապահների կողմից, նույն գործող անձանց, գործիչներին առնչվող։ Այդ գործերը տարբեր ժամանակներում են նախաձեռնվել և իրենց քննության տարբեր փուլերում են։ Բացառապես իրավական գործընթացի մասին է խոսքը։ Անուշտ, գործընթացը վերաբերում է քաղաքական կուսակցության, ֆրակցիայի խմբակցության ղեկավար անձանց և այսքանով հասկանալի է, որ քաղաքականացվում է և քաղաքական ենթատեքստ է հաղորդվում, բայց մեկ անգամ ևս ընդգծեմ՝ գործընթացն իրավական է»,- եզրափակեց ԱԺ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան