Մշակույթ 09:32 15/06/2020 Հայաստան

Երվանդ Քոչարի ծննդյան օրն է

Այսօր հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից Երվանդ Քոչարի ծննդյան օրն է. լրանում է անվանի արվեստագետի 121-ամյակը։

«Հունիսի 15-ը Մաէստրո Քոչարի ծննդյան օրն է...
Երվանդ Քոչարի թանգարանը խնդրում է բոլորիդ մասնակցել «Ցուցանմուշները շնորհավորում են Մաէստրո Քոչարին » ակցիային
Խնդրում ենք յուրաքանչյուրիդ www.kochar.am կայքից գնտել ձեզ հաճելի կամ սիրելի քոչարյան մի ստեղծագործություն, տեղադրել այն ձեր համակրգչի էկրանին և տեսաուղերձով կամ սելֆի + գրառում ձևաչափով շնորհավորել Մաէստրոյի ծնունդը:
Դա կարող է լինել ձեր ուղերձն ուղղված արվեստագետին, Ձեր մաղթանքն ուղղված թանգարանին, Ձեր մեկնաբանությունը, թե ինչու եք դուք հավանում հենց այդ ստեղծագործությունը, որ այդ պահին երևում է էկրանին կամ, միգուցե, կախված է ձեր տան պատին…
Խնդրում ենք ընտրել մասնակցության ձեր տարբերակը, նկարահանել և տեղադրել այն ձեր էջում, նշելով Երվանդ Քոչարի թանգարանը, որպեսզի Ձեր հրապարակումն անպայման հասնի մեզ…
Մենք սիրով կներկայացնենք ձեր խոսքը, ձեր ուղերձն՝ ուղղված Մաէստրո Քոչարին, ով հունիսի 15-ին կդառնա 121 տարեկան…»,- նշված  է Երվանդ Քոչարի  թանգարանի ֆեյսբուքյան էջում։

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Երվանդ Քոչարի 121- ամյակի կապակցությամբ ժամը 22։30-ին ներկայացվելու է «Մաեստոր Քոչարի ստեղծագործությունները Շարլ Ազնավուրի երաժշտության ներքո» տեսաֆիլմը, որը ներկայացվել էր 2019 թվականի Ազնավուր կենտրոնում։

Քոչարը ծնվել է Թիֆլիսում 1899 թվականին: 1918 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1915–18 թթ-ին միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում (դասատու՝ Եղիշե Թադևոսյան), 1918–19 թթ-ին՝ Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում (ղեկավար՝ Պյոտր Կոնչալովսկի): 1919 թ-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում, 1921 թ-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում: 1918–22 թթ-ին ստեղծել է գույնի նուրբ զգացողությամբ, հոգեբանական խնդիրներ արծարծող, ջերմ ու հուզական կտավներ («Կշռաքարերով նատյուրմորտ», 1918 թ., «Ջութակ», 1919 թ., «Նկարչի մոր դիմանկարը», 1919 թ., «Ըմպանակով կինը», 1920 թ., և այլն), որոնցով դրսևորվել են Քոչարի արվեստին բնորոշ ռացիոնալիզմը, սիմվոլիստական մտածելակերպն ու ձգտումը պլաստիկ ծավալային ձևին:

1922 թ-ին եղել է Կոստանդնուպոլսում, Վենետիկում (դիմաքանդակների համար արժանացել է արծաթե մեդալի), ապա՝ Ֆլորենցիայում, Հռոմում, 1923 թ-ից՝ Փարիզում, որտեղ ստեղծագործել է և ցուցադրվել նշանավոր սալոններում: Այդ շրջանի գործերում («Ղազարոսի հարությունը», 1923 թ., «Տեսիլք», 1924 թ., «Սրճարան», 1925 թ., «Պտուղներով հուրին», 1926 թ., և այլն) նկատելի է ժամանակակից հոսանքների և ձևերի համադրումը, որի հանրագումարը «Ընտանիք-սերունդներ» (1925 թ.) կտավն է:
Քոչարն այդ շրջանում ստեղծել է նկարչության նոր տեսակի՝ եռաչափ (տարածական) երկ (1926 թ.). մեկ կտավի փոխարեն նկարել է նույն առանցքով միմյանց զոդված թիթեղներին:

1935 թ-ին մասնակցել է Պրահայում, Բռնոյում, Բրատիսլավայում, Նյու Յորքում և Բրյուսելում, 1936 թ-ին՝ Լոնդոնում կազմակերպված ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսներին:

1936 թ-ից ապրել և ստեղծագործել է Երևանում, մասնակցել տեղի և միութենական ցուցահանդեսների: Ե. Քոչարի վերադարձը Երևան  դարձել է շրջադարձային արվեստագետի կյանքի և ստեղծագործության հետագա ընթացքի համար, քանի որ բռնապետական հասարակարգի պայմաններում Քոչարի առաջադեմ և նորարարական արվեստն ընդունվել է որպես «հակախորհրդային և հակահեղափոխական»: Բավական է ասել, որ հայրենիքում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է վերադառնալուց 30 տարի անց միայն՝ 1965 թ.։



Քոչարը 1955 թ-ին կերտել է «Զվարթնոցի արծիվը» մոնումենտալ ուղենշան-կոթողը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան): Նրա «Սասունցի Դավիթ» (1959 թ., ճարտարապետ` Միքայել Մազմանյան, Երևան, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1967 թ.) արձանը դարձել է հայկական ոգու խորհրդանիշ. ձիարձանի ոճավորված ցայտուն ծավալաձևերն ստեղծում են լուսաստվերային հարուստ խաղ, ընդգծում ձիու և հեծյալի անկասելի թռիչքը պայմանավորող հոգեկան ծայրահեղ լարումը:
1975 թ. ստեղծել է «Վարդան Մամիկոնյան» արձանը ( ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան):

Մոմաներկի գյուտի համար Քոչարին տրվել է հեղինակային վկայագիր (1948 թ.). այդ տեխնիկայով է ստեղծել «Աղջկա դիմանկարը» (1945 թ.), «Մանիկի դիմանկարը», «Կոմիտաս» (երկուսն էլ՝ 1946 թ.) և այլ գործեր: Թեմատիկ կոմպոզիցիաներից հայտնի են «Դոն Կիխոտ» (1951 թ.), «Նիզամին որդու հետ» (1953 թ.), «Մեխլու վարդապետի ապստամբությունը» (1955 թ.) գրաֆիկական գործերը և «Պատերազմի արհավիրքը» (1962 թ.) գեղանկարը:

Քոչարը ձևավորել է Ալեքսանդր Պուշկինի «Քարե հյուր», Կառլո Գոլդոնիի «Բամբասանք և սեր» (երկուսն էլ՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), Իմրե Կալմանի «Կրկեսի իշխանուհին» (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն) պիեսների բեմադրությունները:
Քոչարի գործերից պահվում են ՀՀ, ԱՊՀ և Եվրոպայի երկրների թանգարաններում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1965, 1971 և 1978 թթ.), Մոսկվայում (1973 թ.), Բաքվում ու Թբիլիսիում (1974 թ.), գործերի հավաքածուների ցուցադրումներ՝ Փարիզում (1945 և 1966 թթ.):

Երվանդ Քոչարը մահացել  է 1979 թվականին Երևանում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}