Դանիելյան. Մեր օրակարգը պետք է լինի ցանկացած առիթով պայքարել իրենց օրակարգի դեմ
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը գրում է. «Եվ այսպես, Ծառուկյանի մասին հետևյալը՝ գաղափար չունեմ, թե արդյոք նա գործել է իրեն մեղսագրվող հանցանքները, բայց կասկած չունեմ նաև, որ նա կարող էր ամեն առավոտ մատղաշ երեխեք ուտել ու խնդիր չէր ունենա, եթե Փաշինյանին չընդդիմանար: Իրեն հետապնդելու միակ պատճառը քաղաքական է: Ընդ որում, պետք է նշեմ նաև, որ քաղաքական հետապնդման փաստի մեջ ես որևէ զազրելի բան չեմ տեսնում: Ցանկացած նորմալ պետություն պետք է պատժի նրանց, ովքեր շեղվում են ճիշտ ուղղուց՝ պետական գծից: Խնդիրը նրանում է, որ Փաշինյանի ճիշտ ուղին անբարոյականի վաստակ լինելն է: Նրա ճիշտը ժողովրդին ստերով կերակրելն է, սեփական պետության դեմ դրսից մարդ բերելն է, սեփական ժողովրդի ձեռքբերումները օտարների վրա խուրդելն է, նյութապաշտ տականք լինելն է ու ամեն անգամ տապալվելուց մեղքը ուրիշի վրա բարդելն է: Այս և բազմաթիվ այլ երևույթներն են ինձ հանել պայքարի:
Այսօր առավել ցցուն է նաև այն փաստը, որ մեր երկիրը զավթված է օտար պետությունների կողմից և հենց սա է պատճառը, որ արևմտյան գործակալական ցանցերը կամ սատարում են Փաշինյանի այս անբարոյականությունը, կամ էլ լավագույն դեպքում լռում են` իրենց իսկ հռչակած սկզբունքները ոտնահարելիս: Նույն դիրքորոշումն ունեն վերոհիշյալ գործակալների տեղական կառավարիչները համապատասխան դեսպանատներում: Ըստ այդմ, այս պայքարը կրում է առաջին հերթին ազգային ազատագրական բնույթ և պետք է միտված լինի ինքնիշխանության հաստատմանը:
Օկուպացիոն վարչակազմի օրակարգային հիմնական առաջադրանքներն են՝ գնալ զիջումների Արցախյան կարգավորման գործընթացում ու չեղարկել հայոց ցեղասպանության պահանջատիրությունը: Երկրորդական նշանակության առաջադրանքներ են՝ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ հարաբերությունների խզումը, ատոմակայանի փակումը, Հայ Առաքելական Եկեղեցու պառակտումն ու նվաստացումը, սփյուռքի հետ կապերի խզումը, ներհայկական խժդժությունների խրախուսումը և այլն:
Հետևաբար մեր օրակարգը պետք է լինի ցանկացած առիթով պայքարել իրենց օրակարգի դեմ` հանուն ազգային պետության ստեղծման գաղափարի:
Մարդը գերագույն արժեք չէ, բարոյականությունն ու գաղափարն են գերագույն արժեք»:
Հարակից հրապարակումներ`
- Գոռ Աբրահամյան. Եթե Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդության հիմքեր լինեն, հասարակությանը կտեղեկացվի
- Նաիրա Զոհրաբյան. Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից
- Նարեկ Սամսոնյան. Ծառուկյանի վրա չկա «տուշոնկաների» տեսանյութ, սարքել են կեղծ փաստաթղթեր
- Ռուբեն Մելիքյան. Այստեղ առերևույթ առկա է քաղաքական հետապնդման լուրջ տարրեր
- «ՎԵՏՕ»-ի անդամները ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց են
- «Ադեկվադ»-ի անդամները հեռացան ԱՄՆ դեսպանատան մոտից
- «Ադեկվադի» անդամներն ԱՄՆ դեսպանատան դիմաց են
- Գևորգ Պետրոսյան. Այսօր, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, դրա համար երախտապարտ է Գագիկ Ծառուկյանին
- Գագիկ Ծառուկյան. Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ
- Գագիկ Ծառուկյանի տան մոտ հավաքվել են քաղաքացիներ
- Գևորգ Պետրոսյան. Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկությունը բացահայտ քաղաքական հետապնդում է
- ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի ու նրա կուսակիցների տներում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան