Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետը դիմել է ոստիկանություն
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը դիմել է ոստիկանություն։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյանի) անգործության արդյունքում ստիպված եմ եղել ինքս օրենքով պահանջվող գործառույթն իրականացնել:
Ֆիրդուսի (33-րդ) թաղամասում պատմամշակութային արժեք ունեցող 2 օբյեկտների (որոնք վերցված են պետական հաշվառման) ապօրինի քանդման աշխատանքների համար դիմել եմ ՀՀ ոստիկանությանը:
Հուսով եմ՝ պահանջվող ընթացքը չեն «Լղոզի»»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Աբրոյան. Մեր կողմից տագնապի բարձրացմանն ընթացք չտալը բերեց Ֆիրդուսի շինությունների դեպքերին
- ԿԳՄՍ փոխնախարարը դեմ է Ֆիրդուսի կառուցապատման նախագծին
- Պատճառաբանությունը տարիներով նույնն է՝ «քանդում ենք, որ հետո վերականգնենք»