Ունենք մահացության միջին տարիքի աստիճանական անկում. Թորոսյան
Վերջին օրերի վերլուծությունները ցույց են տալիս, որ շատ ենք ունենում մոտ հասցեներում վարակված դեպքեր՝ հարևան շենքներում, նույն փողոցի բնակարաններում, եթե դրանք առանձնատներ են, նույն խանութից օգտվող շենքեր և գալիս հանգում ենք այն եզրակացության, որ դիմակ չկրելու երևույթը համատարած է: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այո, մենք կարող ենք կենտրոնական փողոցներում, նույնիսկ մարզային կենտրոնական փողոցներում հանդիպել դիմակով մարդկանց, սակայն քիչ հանդիպել մարդկանց բակերում՝ հարևանների հետ զրուցելիս, առանց դիմակով: Պատահական չէ, որ երկու օր առաջ սկսեցի հրապարակել հասցեներ՝ մարդիկ իմանան, որ հենց իրենց փողոցում եղել են վարակման դեպքեր, և նրանք կարող են կանխարգելել այն՝ դիմակ կրելով»,-ասաց նախարարը:
Թորոսյանն անդրադառնալով ինքնաշեն դիմակներին, մեջբերեց ԱՀԿ-ի հրապարակումը, համաձայն որի՝ խորհուրդ է տրվում առնվազն ռիսկի խմբում գտնվող հիվանդներին կրել բժշկական դիմակներ, քանի որ դրանք ավելի արդյունավետ են:
Նախարարը տեղեկացրեց, որՀայաստանում դիմակների գները սրընթաց անկում եմ ապրում: Այսինքն՝ կլինեն տասնյակ դրամների շրջանակում:
Արսեն որոսյանը նաև վատ լուր հայտնեց .«Ունենք մահացության միջին տարիքի աստիճանական անկում, ինչը նշանակում է, որ ավելի երիտասարդ տարիքի քաղաքացիները պետք է անհանգստացած լինեն դիմակների կրմամբ՝ հենց իրենց համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան