Մենք մեր մարտավարությունը չենք փոխել. Վանյան
Իրավիճակը մնում է լարված, մենք մեր մարտավարությունը չենք փոխել: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Այս պահին ավելացրել ենք մեր հետազոտությունների թիվը, այսինքն՝ հիվանդների վաղ հայտնաբերումը, նրանց հետ շփված անձինք, որոնք հնարավորություն կտան վարակի կանխարգելման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Վանյանը:
Նրա խոսքով՝ եթե պահպանեն պարետատան կանոնները, ապա օր առաջ կունենանք դրական արդյունք, մինչդեռ այսօր արձագրվում է միայն թվերի բարձրացում :