ԱՀ պետական նախարարն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 15-ին գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025թթ. գործունեության ծրագրի մշակմանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Գրիգորի Մարտիրոսյանը Հանրապետության Նախագահի 5-ամյա ծրագրի մշակման աշխատանքերում խիստ պահանջված է համարել նախանշված ժամկետների պահպանումը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում առաջիկա աշխատանքային ուղղություններում մի շարք հստակեցումներ են արվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան