«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին
«7650 հարկ վճարողներ պարտավոր են կատարել շահութահարկի կանխավճարներ, որոնցից այս պահին միայն 700-ն են օգտվել այդ հնարվորությունից»,- Աժ արտահերթ նիստում հայտարարեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հատուկ ընթացակարգով ընդունելու կառավարության առաջարկը:
Նախագծով առաջարկվում է օրակարգի հարցի երկրոդ ընթերցումը իրականացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում, իսկ գրավոր առաջարկների և գլխադասային հանձնաժողովների առաջարկների համար սահմանել 3-ական ժամ:
Բուն նախագծի դրույթներից մեկով սահմանվում է, որ մոտ 7000 շահութահարկ վճարողները կազատեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից, իսկ խնդրի հրատապությունն նրանում է, որ գործող օրենքով կանխավճարի վերջնաժամկետը հունիսի 20-ն է։
Ըստ փոխնախարարի, հիմնահարցի մյուս կողմն էլ այն է, որ այս տարի ընկերությունները ստիպված են շահութահարկի կանխավճարները մուծել նախորդ անհամեմատ ավելի բարենպաստ տարում ստացած շահույթի չափաբաժնով, ինչը հանգեցնում է տնտեսվարող սուբյեկների շրջանառու միջոցների պակասի:
93 պատգամավորներով նիստը սկսած ԱԺ-ն արդեն միաձայն՝ 98 ձայնով ընդունեց օրակարգային հարցի քննարկումն արտահերթ ռեժիմով անցկացնելու առաջարկությունը:
Նիստին չեն մասնակցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան