Բարբրա Սթրեյզանդը սպանված Ջորջ Ֆլոյդի դստերը Disney-ի ակցիաներ է նվիրել
Ջիաննա Ֆլոյդը, որը Մինեապոլիսում ոստիկանների կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դուստրն է, Disney ընկերության բաժնետոմսեր է նվեր ստացել երգչուհի և դերասանուհի Բարբրա Սթրեյզանդի կողմից: Այս մասին գրում է Gazeta-ն։
Վեցամյա աղջիկն իր Instagram-ում տեղադրել է վկայականով լուսանկար:
Ջիաննան շնորհակալություն է հայտնել երգչուհուն՝ նվերի համար:
«Հիմա, շնորհիվ Ձեզ, ես Դիսնեյի բաժնետեր եմ», - գրել է Ջիաննա Ֆլոյդը:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդի սպանությամբ ԱՄՆ-ում սկսվեցին աննախադեպ բողոքի ցույցեր՝ ընդդեմ ռասիզմի և խտրականության։
Հարակից հրապարակումներ`
- Մանրամասներ՝ ոստիկանների կողմից սպանված սևամորթ Ֆլոյդի անցյալից
- Մադոննան ձեռնափայտերով մասնակցել է Ջորջ Ֆլոյդի հիշատակի երթին
- Բողոքի ցույցեր և համավարակ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շեմին
- Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան