Բինգոլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կա զոհ ու վիրավորներ
Հունիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:24-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Բինգոլ քաղաքից 55 կմ հյուսիս-արևելք։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.35⁰ և արևելյան երկայնության 40.73⁰:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ և 9 վիրավոր։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան