Գայանե Աբրահամյան. Ծնողներիս մոտ հաստատվել է կորոնավիրուս
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի լրագրող գործընկերներ, որոշ կայքերում (լրատվամիջոց չեմ անվանի) լուր հրապարակվեց իբրև թե ինձ մոտ հաստատվել է կորոնավիրուս, լուրը սխալ է, իմ եւ դստերս թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ Է։
Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը (առանձին են ապրում, շփվել ենք խստորեն պահպանելով բոլոր կանոնները), հայրս, քանի որ ունի խրոնիկ հիվանդություններ` հոսպիտալացված է, մայրս` թոքաբորբ ունի, բայց դեռ տնային բուժում է ստանում։
Խնդրում եմ, գոնե այս թեմայով ապատեղեկատվություն մի տարածեք, սա շահարկման նյութ չէ»։