Գոռ Աբրահամյան. Եթե Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդության հիմքեր լինեն, հասարակությանը կտեղեկացվի
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը.
«Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում:
Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:
Հետևաբար անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը:
Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից
- ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ