ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական անդամների քվեարկության արդյունքները
Հաշվիչ հանձնաժողովը հրապարակել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության արդյունքները: Այս մասին հայտնում է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին:
Հիշեցնենք, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի անդամության համար համալսարանական ստորաբաժանումների կողմից առաջադրված էին պրոֆեսորադասախոսական կազմի 20 թեկնածու:
Քվեարկության հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանը «Zoom» հարթակի միջոցով ներկայացրել է արդյունքները, ըստ որի՝ քվեարկությանը մասնակցել է գիտխորհրդի 85 անդամ: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:
Ըստ քվեարկության արդյունքների՝ առավել շատ ձայներ են հավաքել Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր Արսեն Հախումյանը, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը, Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը:
ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը, ըստ քվեարկության արդյունքների, հավաքել են հավասար միավորներ, ինչի համար, ըստ նախապես սահմանված կարգի, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը, որը տեղի կունենա նույն ընթացակարգով հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան