Օտարերկրացիներից Թուրքիայում ամենից շատ բնակարան գնել են իրանցիները
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2020թ․ մայիսին ընդհանուր առմամբ Թուրքիայում 50․936 բնակարան է վաճառվել։ Ընդ որում, օտարերկրյա քաղաքացիներին է վաճառվել 860 բնակարան։ Ամենից մեծ թվով բնակարաններ նշված ամսին գնել են իրանցիները (209 բնակարան), գրում է Էրմենիհաբերը։
2020թ․ մայիսին Թուրքիայում բնակարան ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների շարքում առաջատար են նաև իրաքցիները (143), աֆղանստանցիները (48), չինացիները (46) և ադրբեջանցիները (42)։
Նախորդ տարվա համեմատ օտարերկրացիներին վաճառված բնակարանների թիվը մայիսին նվազել է 78․1 տոկոսով։ Իսկ հունվար-մայիս ժամանակահատվածում այս ցուցանիշը նվազել է 27 տոկոսով՝ կազմելով 12․598։
Ուշագրավ է, որ օտարերկրացիներն ամենից շատ բնակարաններ են ձեռք բերել Ստամբուլ, Անթալիա, Անկարա, Իզմիր և Մերսին նահանգներում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան