
Թուրքիան կարող է միանալ հակառուսական ծրագրին, եթե ՆԱՏՕ-ն կատարի իր պայմանը. Էրմենիհաբեր
Թուրքիան առայժմ չի պատրաստվում իր աջակցությունը ցուցաբերել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների (Բալթիկա, Լեհաստան) պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի նոր ծրագրին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ծրագրի նպատակն է մեծացնել ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը նշյալ երկրներում։ Որոշ մասնագետներ համարում են, որ այդ ծրագիրն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ։
Ըստ գերմանական DPA լրատվամիջոցի՝ Անկարան իր հավանությունը կտա այդ ծրագրին միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ն Սիրիայի քրդական ուժերին ներառի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական։ Անկարան վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի քրդերի դեմ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին