Թրամփի զարմուհին գիրք է գրել նախագահի մասին
ԱՄՆ նախագահի հանգուցյալ եղբոր դուստրը՝ Մերի Թրամփը օգոստոսին ներկայացնելու է իր գիրքը «Չափազանց շատ ու միշտ ոչ բավարար» վերնագրով, որում բացահայատվելու են «անպարկեշտ ու հոգեցունց պատմություններ» Սպիտակ տան տիրոջ մասին:
news.ru-ն գրում է, որ հեղինակն ու հրատարակիչն առայժմ չեն բացահայտում գրքի մանրամասները, սակայն հայտնի է, որ գրքում Մերին կպատմի նաև այն մասին, թե ինչպես է New York Times-ին նյութեր տրամադրել Դոնալդ Թրամփի հարկային սխեմաների մասին:
Խոսքը Պուլիցերյան մրցանակ ստացած հոդվածի մասին է, որը նկարագրում էր Թրամփի սխեմաները՝ եղբոր՝ Ֆրեդի բիզնեսից ավելի քան 400 միլիոն դոլար հանելու համար:
Ֆրեդ Թրամփ կրտսերը, Դոնալդի ավագ եղբայրն է և ժամանակին հոր բիզնես-կայսրության ժառանգորդը, նա աշխատել է Trans World Airlines-ում, երբ հեռացել է ընտանեկան բիզնեսից:
Նա մահացել է 1981 թվականին 42 տարեկանում՝ սրտի կաթվածից, որն առաջացել էր ալկոհոլիզմի բարդություններից: Նա ունի Ֆրեդ անունով որդի և Մերի անունով դուստր, որը կլինիկական հոգեբանության դոկտոր է:
Գրքում նկարագրվում է նաև Ֆրեդ Թրամփի ալկոհոլիզմը և պնդվում, որ Դոնալդը և Ֆրեդ Թրամփ-ավագը նպաստել են նրա մահվանը և անտեսել են նրան ալկոհոլային կախվածության կրիտիկական փուլերում:
Գրքի շնորհանդեսը օգոստոսի 11-ին է՝ Հանրապետական կուսակցության համագումարից մի քանի շաբաթ առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան