Մակունց. Քաղաքական պատվեր չկա
«Չկա որևէ քաղաքական պատվեր, կան իրավապահների դաշտում գտնվող որոշակի հարցեր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իր դեմ սկսված գործընթացները քաղաքական են։
Հարցին՝ արդյո՞ք համընկնումները շատ չեն, օրինակ, որ իրավական գործընթացները սկսվեցին հենց այն ժամանակահատվածում, երբ Գագիկ Ծառուկյանը նշեց՝ կառավարությունը ամբողջ կազմով պետք է փոխվի, Լ. Մակունցը պատասխանեց՝ հավանաբար իրավական համակարգից որոշակի արտահոսք է տեղի ունեցել, որից պաշտպանվելու առաջին իսկ քայլը եղել է քաղաքական հայտարարությունը։
Իսկ հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնանկությունները կապված լինեն հենց այդ հավանական ինֆորմացիոն արտահոսքի հետ, Լ. Մակունցը պատասխանեց՝ չգիտեմ։
Դիտարկմանը, որ մտահոգիչ հանգամանք է արձանագրում իշխանական խմբակցության ղեկավարը, որ իրավապահների մոտից ինֆորմացիոն արտահոսք է եղել, ինչը նաև ենթադրում է իրավական հետևանք, պատգամավորն արձագանքեց՝ ինքը չգիտի, թե որտեղից է եղել այդ արտահոսքը.
«Ես շատ ուրախ եմ այն հանգամանքով, որ իշխանական խմբակցությունը բացարձակ անտեղյակ է եղել նման զարգացումներից։ Ինչ վերաբերում է՝ ինչպես է այդ տեղեկատվությունը հասանելի դարձել, չեմ կարող վստահ ասել»։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյան. Իշխանությունը հարցերին լուծումներ տալու փոխարեն գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով
- Նաիրա Զոհրաբյան. Արթուր Դավթյանը դեռ շանս ունի չկատարելու քաղաքական պատվեր
- Գևորգ Պետրոսյան. Այսօր, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, դրա համար երախտապարտ է Գագիկ Ծառուկյանին
- Ոստիկանները բերման կամ բռնության են ենթարկում Արման Աբովյանին, Նաիրա Զոհրաբյանին, քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան