ԿԺԴՀ-ն սպառնում է Հարավային Կորեային ռազմական գործողություններով
ԿԺԴՀ-ն ռազմական գործողություններով է սպառնում Հարավային Կորեային՝ հակափհենյանական քարոզչական թռուցիկներ բաժանելու համար: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, գրում է հյուսիսկորեական «Rodong Sinmun» թերթը:
Հրապարակումը դատապարտում է Սեուլին՝ ակտիվիստների կողմից նման թռուցիկների բաժանումը դադարեցնելու համար անբավարար ջանքերի համար՝ դրանով իսկ հրահրելով Կորեական թերակղզում «պատմության մեջ ամենավատ» լարվածությունը:
«Անողոք արձագանքը կշարունակվի: Մեր անհաղթ հեղափոխական հզոր բանակը վրեժխնդիր կլինի մեր ժողովրդի համար, որը դարձել է ավելի իմաստուն, քան երբևէ», - ասվում է հրապարակման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան