Այսօրվանից Շենգենյան գոտու սահմանները բացվում են
Կորոնավիրուսի պատճառով Եվրապոյի սահմանները փակ մնացին ընդհանուր առմամբ երեք ամիս։ Այսօրվանից՝ հունիսի 15-ից արդեն Շենգենյան սահմանները վերաբացվում են: Այս մասին գրում է Euronews-ը։
Մուտքի սահմանափակումները որոշել են վերացնել Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Շվեյցարիան և այլն:
Իհարկե, խոսքը գնում է միայն Շենգենյան գոտու ներքին սահմանների մասին: Սա նշանակում է, որ մուտքը բաց կլինի միայն եվրոպացիների համար, և նույնիսկ այդ դեպքում՝ ոչ բոլորի համար:
Ինչ վերաբերում է Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրներին, ապա նրանց համար սահմանափակումները դեռ գործում են: Ամենայն հավանականությամբ, դրանք կչեղարկվեն միայն հուլիսին:
«Մենք հասել ենք մի կետի, երբ կարող ենք բացել ներքին սահմանները: Սա Եվրահանձնաժողովի առաջարկությունն է, և շատ երկրներ համաձայնել են դրան», - ասել է Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը:
Այնուամենայնիվ, Իսպանիան, օրինակ, որոշել է սահմանափակումները վերացնել միայն հունիսի 21-ին, իսկ Հունաստանում սահմանները, չնայած որ դրանք բաց կլինեն այսօրվանից, այնուամենայնիվ, կարանտինը կշարունակի մնալ ԵՄ երկրների քաղաքացիների համար, որտեղ համաճարակն առավել տարածված է:
Հիշեցնենք, որ Շենգենյան համաձայնագիրը ստորագրվել է 1985 թվականին, բայց այն ուժի մեջ է մտել 10 տարի անց: Այսօր Շենգենյան գոտին ներառում է 26 պետություն, որում ապրում է 420 միլիոն եվրոպացի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան