Ձմեռային օլիմպիական խաղերի բուժկենտրոնի կառուցումը կավարտվի նախատեսվածից շուտ
2022թ․ձմեռային օլիմպիական խաղերի բժշկական կենտրոնի կառուցումը կավարտվի նախատեսված ժամկետից շուտ։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, արդեն պատրաստ են հիվանդանոցը և բուժկենտրոնը։
Տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ, որոնք համապատասխանում են բոլոր չափանիշներին: Հիվանդանոցն ունի հարմարավետ սենյակներ, վիրաբուժարաններ և մասնագիտական 18 բաժանմունք:
Ըստ աղբյուրի, խաղերի ընթացքում մարզիկներին, աշխատակիցներին և հյուրերին կտրամադրվի բարձրորակ բժշկական օգնություն:
Ակնկալվում է, որ օլիմպիական խաղերից հետո կլինիկան կծառայի ձմեռային մարզաձևերում վնասվածքների կանխարգելման, մարզիկներին առաջին բուժօգնության, ախտորոշման և վերականգնման վերաբերյալ հետազոտություններ անցկացնելուն։
Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներին օպերատիվ օգնություն ցուցաբերելու համար կգործի փրկարարական թիմ, որում ընդգրկված կլինեն Պեկինի հիվանդանոցների 101 մասնագետներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան