Պեկինի իշխանությունները պաշտոնանկ են արել մայրաքաղաքի շրջանի ղեկավարի տեղակալին կորոնավիրուսի բռնկման պատճառով
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները պաշտոններից հեռացրել են Պեկինի շրջանի ղեկավարի տեղակալ Ֆենտայ Չժո Յուցինային և նրա մի շարք ենթակաների՝ պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար, ինչը հանգեցրել էր «Սինֆադի» շուկայում նոր կորոնավիրուսի բռնկմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Պեկինի «Բյեսզին շիբաո» թերթը:
Թերթի հրապարակման համաձայն, նման որոշում կայացվել է նախորդ օրը Պեկինի քաղաքային կոմիտեի նիստում: Հեռացված պաշտոնյաները մեղադրվում են համաճարակի կանխման անվտանգության միջոցառումների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի համար:
Անցյալ շաբաթ Պեկինի ամենամեծ մեծածախ շուկայում կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել: Վարակված մարդկանց մեծ մասը «Սինֆադի» շուկայի աշխատողներ են, նրանց հարազատներն ու ընկերները: Այս առումով, քաղաքի որոշ տարածքում ներդրվել են հսկողության ուժեղացված միջոցառումներ:
Ըստ վիճակագրության՝ Չինաստանի մայրաքաղաքի բժշկական հաստատություններում գտնվում են 80 վարակված անձինք: Ողջ համաճարակի ընթացքում Պեկինում արձանագրվել է 673 վարակակիր, որից 584-ը ապաքինվել են, 9-ը՝ մահացել: