
Ռուս բարձրաստիճան պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է։ Նախապես ծրագրված էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ռուսաստանի ռազմական ու անվտանգության ոլորտի մի շարք այլ պաշտոնյաներ Թուրքիա կայցելեն հունիսի 14-ին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Թուրքիայի արտգործնախարարությունն այս առթիվ գրավոր հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ։
Զրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ առաջիկայում երկկողմ շփումները կշարունակվեն երկու երկրների փոխնախարարների մակարդակով։ Իսկ նախարարների մակարդակով հանդիպումները կհետաձգվեն անորոշ ժամանակով։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին