Սիրիայում գործածության է անցել թուրքական լիրան
ԱՄՆ-ի և ԵՄ նոր պատժամիջոցները հանգեցրեցին Սիրիայի ազգային արժույթի փլուզմանը: 9 տարվա պատերազմից հետո երկրի տնտեսությունն արդեն գտնվում էր աղետալի վիճակում, բայց այժմ դրան գումարվել է խորը արժութային ճգնաժամ: Տարեսկզբից սիրիական ֆունտն արժեզրկվել է 250%-ով: Այս մասին գրում է Euronews-ը։
Այս ֆոնին տեղական գործարարները գնալով գերադասում են օգտագործել թուրքական լիրան, հատկապես Սիրիայի հյուսիսում, Թուրքիայի ազդեցության տակ գտնվող տարածքներում:
«Անցած երկու ամսվա ընթացքում ֆունտը կտրուկ անկում է ապրել, ինչը անգեցրել է ապրանքների գնի աճին։ Այդ պատճառով էլ քաղաքային խորհուրդը դիմել է բոլոր բնակիչներին՝ օգտագործել թուրքական լիրան»,- ասել է Հալեպի մերձակայքում գտնվող Մարիի փոխքաղաքապետ Օմար Կուրիբը։
Ըստ քաղաքի բնակիչների, իրենց համար իսկապես ավելի հարմար է վճարել թուրքական արժույթով, քանի որ լիրան ավելի կայուն է, քան սիրիական փողը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան