Վրաստանում սոցիալական որոշ խմբեր չեն տուգանվի դիմակ չդնելու համար
Վրաստանի կառավարությունն այսօր ընդունել է դիմակ դնելու մասին որոշում, որով սահմանվում են հատուկ խմբերին վերաբերող բացառությունները: aliq.ge-ի հաղորդմամբ, ըստ կառավարության որոշման՝ հանրային փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի մինչև 6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև այն մարդկանց համար, որոնք ունեն շնչառական խնդիրներ, օրինակ՝ թոքերի քրոնիկ հիվանդություն և բրոնխիալ ասթմա:
Դիմակ դնելը պարտադիր չէ նաև սահմանափակ կարողությունների տեր անձանց, համապատասխան նպատակային խմբի համար կոնկրետ վերականգնողական ծառայություն մատուցելու պարագայում նաև հատուկ մասնագիտացված հաստատություններում սպասարկող անձանց, օրինակ՝ լոգոպեդների համար:
Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում նաև դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող, նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք
- Վրաստանում այսօրվանից բացվում է ներքին զբոսաշրջությունը
- Վրաստանում 8 նոր կորոնավարակակիր, 5 ապաքինված
- Վրաստանում մարդաշատ հարսանիքների կամ հոգեհացի յուրաքանչյուր մասնակից կտուգանվի 2000 լարիով
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
- Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան․ Գիորգի Գախարիա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին