
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 879 դեպք:
Ապաքինվել է ևս մեկ պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 704:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2795 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը: