Քոչարյանի փաստաբանների բողոքը վերաքննիչը կշարունակի քննել հունիսի 17-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության՝ դատարանի մերժումն անընդունելի է, այն խաթարում է արդար դատաքննության սկզբունքը։ Վերաքննիչ քրեական դատարանում ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ բերած բողոքը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Նա նաև նշեց, որ խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդության մերժումը հիմնավորված չէ։
«Ավելին, կորոնավիրուսի պայմաններում այն անհիմն է ու պարունակում է անմարդկային վերաբերմունք»,- ասաց նա։
Նիստի ընթացքում փաստաբանները ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
Դատարանն անհրաժեշտ է համարել լսել նաև փաստաբան Ռուբեն Սահակյանին, ով համավարակով պայմանավորված ռիսկային խմբում գտնվելու պատճառով այսօրվա նիստին չի ներկայացել։
Տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու նպատակով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 17-ին, ժամը 13։30-ին։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Նիկողոսյանը որոշեց չհետաձգել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքն այսօր կքննի դատավոր Արսեն Նիկողոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան