«Մենք նրա տարիքը պետք է վերջնականապես ճշտենք՝ 60 է, թե՞ 60.001». բանավեճ խորհրդարանում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիտը չկայացավ, թեև քվորում կար։
Նիստին ներկայացել էր հանձնաժողովի անդամ հինգ պատգամավոր։ Նիստի հենց սկզբից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պնդում էր, որ քվորում չկա և նիստը չպետք է կայանա, ուստի որոշվեց դիմել քարտուղարություն՝ հասկանալու՝ կա՞ քվորում, թե՞ ոչ։
Մինչ քարտուղարությունը կորոշեր՝ արդյո՞ք պատգամավորների թիվը բավարար է նիստ գումարելու համար, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ԱԺ «Լուսավոր Հայսատան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանը քրոնիկ ծանր հիվանդ է, և այդ պատճառով չի մասնակցում նիստին, որին ի պատասխան Գ. Գորգիսյանն ասաց՝ այո, նա ռիսկային խմբում է։
Ա. Քոչարյանն էլ արձագանքեց՝ ինձ թվում է, մենք նրա տարիքը պետք է վերջնականապես ճշտենք՝ 60 է թե 60.001.
«Իմիջիայլոց նա ոչ ռիսկային քննարկումներից էլ է բացակայում, և ես ակնկալում եմ բացատրություն, երբ նա առողջանա»։
Գ. Գորգիսյանն էլ արձագանքեց՝ կարող եք և բացատրություն պահանջել, բայց կարծում եմ՝ կարող եք նաև բացակաները գրանցել և աշխատավարձերից պահեք։
Պատգամավորի այս խոսքին միջամտեց իմքայլական պատգմավոր Քրիստինե Պողոսյանը՝ հարցնելով՝ իսկ բոլոր բացակաների համար պահվե՞լ է Ձեր աշխատավարձից, որին ի պատասխան Գ. Գորգիսյանն ասաց՝ հիմանակնում այո։
Ք. Պողոսյանն էլ հակադարձեց՝ ես գիտեմ, որ չի պահվել։ Ա. Քոչարյանն էլ հստակեցրեց՝ պարոն Գորգիսյանը դիմում է գրել, և ես իր բացակաները համարել եմ հարգելի. «Եթե դիմում չգրեր, ապա իր աշխատավարձը կպահվեր»։
Գուցե բանավեճը երկար տևեր, եթե քարտուղարությունից չհայտնեին, որ քվորում կա, և նիստը կայանալու է։
Ա. Քոչարյանը հայտնեց, որ օրակարգում մեկ հարց է՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը չի ներկայացել նիստին, ուստի հարցի քննարկումը երկու ամսով հետաձգվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան