Երկրորդային լիզինգով տրամադրման դեպքում լիզինգի առարկան ավելի մատչելի գնով կտրամադրվի
«Նախատեսում ենք լիզինգի գործիքն ու իր կիրառման շրջանակը հավասարեցնել ֆինանսական և վարկավորման այլ գործիքներին»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։
Նրա խոսքով, փոփոխությունների փաթեթում նպատակ է դրվել լիզինգի համար օրենսդրական դաշտը բարելավելու՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով։
«Գործող «Քաղաքացիական օրենսգիրքը» չէր կարգավորում լիզինգի մյուս տեսակները, ինչպիսիք են կրկնակի լիզինգը, հետադարձ լիզինգը, որոնք իրենց բնույթով երկկողմանի գործարքներ են։ Հստակ կարգավորված չէ նաև ֆինանսական վարձակալությամբ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքը, լիզինգի առարկայի հետ կապված փոխհարաբերությունները և այլ»,- տեղեկացրեց Ն. Մարգարյանը։
Նա տեղեկացրեց, որ այժմ առաջարկվում է նաև «Հարկային օրենսգրքում» լիզինգի առարկայի դիմաց լիզինգատուի կողմից ստացված վճարները դիտել որպես նվազեցում, ինչը հնարավորություն կտա լիզինգատուին՝ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում, կամ երկրորդային լիզինգով տրամադրման դեպքում լիզինգի առարկան օտարել և երկրորդային լիզինգով տրամադրել իրական արժեքին մոտ արժեքով։
«Առաջարկվում է նաև ԱԱՀ չնախատեսող գործարքով ձեռք բերված լիզինգի առարկայի համար լիզինգատուի կողմից ԱԱՀ չհաշվարկել։ Առաջարկում ենք նաև լիզինգառուներին՝ լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման ժամանակահատվածում համարել գույքահարկ վճարող, ինչպես նաև սահմանել պետական մարմինների միջև գույքահարկի հաշվարկման համար տեղեկություններ փոխանակելու կարգը»,- ասաց նա։
Ն. Մարգարյանը նշեց նաև, լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման ժամանակահատվածում լիզինգի առարկայի հետ կապված պահանջնրի համար պատասխանատու են լիզինգառուները։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ի՞նչ փոփոխություններ են իրականացվել օրենքի նախագծում։
Պատասխանելով՝ Ն. Մարգարյանը նշեց, որ քննարկումներ արդյունքում տեխնիկական շտկումներ են իրականացվել, իսկ բովանդակային փոփոխություններ չեն եղել։
«Մի շարք հարցեր կային, որ պետք է փոփոխվեին, բայց բանկերը դեռ չեն կողմնորոշվել՝ դա իրենց ձեռնտու է, թե ոչ։ Օրինակ, խոսքն այն մաիսն է, թե հնարավո՞ր է գույքը ձեռք բերելիս ամբողջությամբ հաշվանցել ԱԱՀ-ն, թե՞ պետք է մաս-մաս դա արվի։ Բայց հասկանալով, որ դա հիմա իրենց վրա մեծ բեռ կդնի ԱԱՀ վճարելու համար, իրենք հապաղում են։ Բայց խնդիրը փակ չէ»,- պատասխանեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լիզինգի գործարքը ԱԱՀ-ից ազատելը հրաշալի նախաձեռնություն է՝ սպասվող տնտեսական կոլապսի համատեքստում. Բագրատյան
- Առաջարկվում է, որ մեքենայի գույքահարկը վճարի լիզինգառուն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան