Չինական մեկ այլ քաղաք ռազմական դրություն է սահմանում՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով
Չինաստանի մեկ այլ՝ Հուբեյ նահանգի Բաոդինգ քաղաքում ռազմական դրություն է մտցվել՝ հարևան Պեկինում կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, ասված է քաղաքի կառավարման կայքում:
COVID-19 օպերատիվ շտաբը նշում է, որ քաղաքում հնարավորինս շուտ կգործարկվի «ռազմական մեխանիզմ»ը՝ վարակի տարածումը կանխելու համար: Տեղական իշխանությունները շեշտում են, որ Պեկինին հարևանության պատճառով Բաոդինգը պետք է առանձնահատուկ զգոն լինի: Բնակչությանը կոչ է արվել վերահսկել իրենց առողջությունը և կիրառել պաշտպանիչ միջոցներ:
«Եթե ջերմում եք, եթե հոգնածություն ունեք և այլ ախտանիշներ, ապա պետք է խորհրդակցեք բժշկի հետ», - ասված է կառավարության հայտարարության մեջ:
Քաղաքը գտնվում է Պեկինից 140 կմ հեռավորության վրա: Բաոդինգում ապրում է ավելի քան 11 միլիոն մարդ:
Նշվում է, որ մինչև հունիսի 11-ը Պեկինում 56 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք չէր հայտնաբերվել: Ավելի ուշ, Պեկինի շրջանի ղեկավարը հայտնել էր պատերազմական ռեժիմի ներդրման մասին՝ տեղական «Սինֆադի» շուկայում կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Շուկան փակվել է շաբաթ օրը՝ հունիսի 13-ին, այն բանից հետո, երբ այն այցելած 517 մարդկանցից 45-ի կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք տվեցին։